Լրագրողների պաշտպանության կոմիտեն քննադատել է «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը, որը սահմանափակում է լրատվամիջոցների դատարաններում աշխատելու հնարավորությունը։
Կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական կարծիքի ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդի խոսքով՝ «Վրացական երազանք»-ը փորձում է լրատվամիջոցների օրենսդրությունը հարմարեցնել կառավարման ավտորիտար մոդելին։
Խոսքի ազատության և դատարանների լուսաբանման վերաբերյալ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենսդրական փոփոխությունները կարող են սպառնալիք ներկայացնել հանրային շահերին հարմարեցված լրագրության համար։ Կուսակցությունը, թերևս, փորձում է լիբերալ լրատվամիջոցների օրենսդրությունը դարձնել իր սեփական ավտորիտար մոդելի մաս։ «Վրացական երազանք»-ը պետք է չեղյալ հայտարարի այդ փոփոխությունները և դադարեցնի անկախ լրատվամիջոցները ոչնչացնելու իր փորձը», — նշել է է Գուլնոզա Սաիդը։