Հայտնի են Ալիք Մեդիայի էսսեների մրցույթի հաղթողները

Հարգելի ընթերցողներ, Ալիք Մեդիան ամփոփում է շաբաթներ առաջ հայտարարած  «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» մրցույթի արդյունքները:

Նշենք, որ մրցույթի շրջանակներում Ալիք Մեդիան ստացել էր ավելի քան 20 էսսե, որտեղից կայքում, «Ընթերցողից» բաժնում հրապարակվել էին մրցույթի պայմաններին առավել համապատասխանող 11 աշխատանքները:

Կայքում ամենից շատ դիտումներ ստացած 2, ինչպես նաև ֆեյսբուքյան մեր էջում ամենաշատ տարածում ու հավանում ստացած 2 էսսեների հեղինակները կարժանանան խորհրդանշական նվերների, նրանց հեղինակած էսսեները կթարգմանվեն վրացերեն և կտեղադրվեն «Ալիք մեդիայի» վրացալեզու էջում ևս, իսկ նախագծի հանձնաժողովի անդամների կողմից ընտրված լավագույն էսսեի հեղինակը «Ալիք մեդիայում» ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԵՐԿԱՄՍՅԱ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ կանցնի:

Օգոստոսի 18-ի, ժամը 18:00-ի դրությամբ, կայքում և սոցիալական ցանցերում դիտումների, ինչպես նաև հավանումների քանակի համաձայն հաղթողներ են ճանաչվել՝

Նելլի Երեմյանը
Զարուհի Ավետիսյանը
Աստղիկ Խաչատուրյանը
Արմենուհի Շիրինյանը

Հաղթողների աշխատանքներին  հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Նախագծի շրջանակներում ստեղծված հատուկ հանձնաժողովի որոշմամբ, Ալիք Մեդիայում ստաժավորում կանցնի Հասմիկ Պետրոսյանը:

Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին,Ալիք Մեդիան շուտով կկապվի ձեզ հետ նոր առաջարկներով: