Վրաստանն այսօր նշում է պետական անկախության վերականգնման հանրաքվեի օրը։
Մարտի 31-ը կարևորագույն օր է Վրաստանի պատմության մեջ: 35 տարի առաջ՝ 1991 թվականի մարտի 31-ին, Վրաստանի ողջ տարածքում անցկացվեց պետական անկախության վերականգնման հանրաքվե, որի արդյունքների հիման վրա Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության ակտը և ազատեց Վրաստանը խորհրդային 70-ամյա օկուպացիայից: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ պաշտպանված Վրաստանի պետական ինքնիշխանությունը հենց մարտի 31-ի հանրաքվեի վրա է հիմնված:
«Վրաստանն անկախ, միասնական և անբաժանելի պետություն է, ինչը հաստատված է 1991 թվականի մարտի 31-ին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայի և նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզում անցկացված հանրաքվեով և 1991 թվականի ապրիլի 9-ի Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտով», — կարդում ենք Վրաստանի Սահմանադրության 1-ին հոդվածում:
Վրացական ԽՍՀ-ն դարձավ չորրորդ միութենական հանրապետությունը Բալթյան հանրապետություններից հետո, որը կազմակերպեց նման հանրաքվե։ 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն դատարանն ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտը։