Օրեր առաջ մահացած կալանավորի՝ Իոսեբ Գորգաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան։
Ըստ հանգուցյալի ընտանիքի` իրենք կփորձեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապացուցել, որ Իոսեբ Գորգաձեն մահացու ծեծի է ենթարկվել քրեակատարողական հիմնարկում։
TV Pirveli լրատվամիջոցին փաստաբան Մուխրան Ղուրծկաիան հայտնել է, որ իրավական պայքարը նախ կսկսվի Վրաստանի ներսում, իսկ հետո Արդարադատության նախարարությունը պետք է Ստրասբուրգում պաշտպանի իր դիրքերը։
Հիշեցնենք. Իոսեբ Գորգաձեն «Վիվամեդ» կլինիկա է տեղափոխվել դեմքի շրջանում առնվազն 30 կոտրվածքով և ուղեղի այտուցով, մինչդեռ նախարարությունը պնդում է, որ ծանր վնասվածքները 46-ամյա տղամարդը ստացել է ոչ թե ծեծի, այլ ինսուլտի պատճառով շտապօգնության մեքենայից ընկնելու հետևանքով։