Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Սարգիս Խանդանյանին

2025 թվականի դեկտեմբերի 9-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստան այցելած Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին և ուղեկցող պատվիրակությանը, հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության դրական զարգացումը և երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերին։