«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով՝ ՊԱԾ-ի (Պետական անվտանգության ծառայություն) ղեկավար Մամուկա Մդինարաձեին այս պաշտոնում նշանակելուց հետո շնորհվել է «պետական անվտանգության լեյտենանտ»-ի կոչում։ Կոբախիձեն հրամանը ստորագրել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։
Հրամանում ասված է.
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, ոստիկանության լեյտենանտ Մամուկա Մդինարաձեին շնորհել «պետական անվտանգության լեյտենանտ»-ի կոչումը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանը Մամուկա Մդինարաձեին ընտրեց Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նոր ղեկավար։ Այդ նույն օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրան շնորհեց «պետական անվտանգության լեյտենանտ»-ի կոչում։
Այս հատուկ ծառայողական աստիճանը միջին մակարդակի պաշտոնյայի կարգավիճակ է ապահովում և իրավունք է տալիս իրականացնելու քննական գործողություններ, կազմակերպելու օպերատիվ միջոցառումներ և կատարելու այլ հատուկ գործառույթներ։ Ապագայում նախատեսվում է նաև բացել ՊԱԾ-ի դպրոց՝ նոր ղեկավարության ներքո մասնագիտական կադրեր պատրաստելու նպատակով։