Փրկարարները չեն կարողանում հասնել Կազբեգիի վրա մահացած լեռնագնացին

Վրաստանում փրկարարներն արդեն 2-րդ օրն է փորձում են հասնել Կազբեգի լեռան 4,9 հազար մետր բարձրության վրա մահացած բելգիացի լեռնագնացին: Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տարածած հաղորդագրությունում:

Գործողությունը բարդացնում են եղանակային պայմանները․ ձյան պատճառով փրկարարական ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել նշված բարձրության վրա:

Հիշեցնենք, ապրիլի 5-ին «112» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կազբեգի բարձրացած խմբի բելգիացի լեռնագնացը ընկել է և տեղում մահացել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ խմբի երկու անդամները  տեղափոխվել են անվտանգ վայր, գտնվում են 3,6 հազար մետր բարձրության վրա: Նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն իջնել:

Լեռնագնացի մահվան հետ կապված Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, ինչը ենթադրում է մինչեւ 5  տարի ազատազրկում:

Թողնել պատասխան