Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա Ուկրաինայի քաղաքացու, որը մանկական կաթնախառնուրդի անվան տակ մաքսանենգ ճանապարհով Վրաստան է տեղափոխել ավելի քան 2 կգ թմրանյութ, հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«1992 թվականին ծնված Խ.Դ.-ն ձերբակալվել է առանձնապես մեծ ծավալով թմրանյութեր և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և Վրաստան ներմուծելու մեղադրանքով», — հայտնել է նախարարությունը։
Մաքսային ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուղևորի ձեռքի ուղեբեռի խուզարկության ժամանակ նկատել են կասկածելի անագե տուփեր։ Իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 760 գրամ MDMA, 762 գրամ կլեֆեդրոն և ավելի քան կես կիլոգրամ կետամին։
Հետաքննությունը շարունակվում է։ Կալանավորվածին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։