Ինտեգրացիան Էլիզաբեթ Սարաուլիի աչքերով

14-ամյա Էլիզաբեթ (Լիզի) Սարաուլին մի քանի տարի է, ինչ բնակվելու համար տեղափոխվել է Նինոծմինդա քաղաք: Ավելի քան 90 տոկոս ազգությամբ հայերով բնակեցված այս քաղաքն իսկական բնօրրան է դարձել վրացուհու համար:

«Ալիք Մեդիային» Լիզին պատմում է հայերեն սովորելու, նոր միջավայրում ինտեգրվելու և ապագա պլանների մասին: Տարիների ընթացքում Լիզին, ապրելով Նինոծմինդայում, սովորել է խոսել և՛ գրական հայերենով, և՛ Ջավախքի բարբառով: Որպես կամավոր աշխատել է «Նոր» ռադիոկայանում, իսկ այժմ նույն կարգավիճակով աշխատում է տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունում:

Ապագայում շատ երազանքներ ունի և համոզված է, որ հասնելու է բոլոր նպատակներին: