Մանրամասներ պետական լեզվի քննության մասին

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի պետական լեզվի քննություն, որին մասնակցությունը կամավոր է։

Թեստի առավելագույն միավորը 100 է։ Որպեսզի A1 և B1 մակարդակների քննությունը հաջողությամբ հաղթահարված համարվի, դիմորդը պետք է հավաքի առավելագույն միավորի 40%-ից ավելին (41 միավոր և ավելի), իսկ A2 և B2 մակարդակների դեպքում՝ առավելագույն միավորի 60%-ից ավելին (61 միավոր և ավելի)։

Միաժամանակ, բոլոր քննվողները պարտադիր պետք է հաղթահարեն թեստի յուրաքանչյուր մասի (լսողություն, ընթերցանություն, գրավոր, խոսք) առավելագույն միավորի (25 միավոր) հետևյալ տոկոսային ցուցանիշը.

  • A1 և B1 մակարդակների համար՝ լսողության մասում առավելագույն միավորի 35%-ից ավելին (9 միավոր և ավելի),
  • ընթերցանության մասում առավելագույն միավորի 40%-ից ավելին (11 միավոր և ավելի),
  • գրավոր մասում առավելագույն միավորի 25%-ից ավելին (7 միավոր և ավելի),
  • խոսքի մասում 25%-ից ավելին (7 միավոր և ավելի);
  • A2 և B2 մակարդակների համար՝ լսողության մասում առավելագույն միավորի 55%-ից ավելին (14 միավոր և ավելի),
  • ընթերցանության մասում 60%-ից ավելին (16 միավոր և ավելի),
  • գրավոր մասում 45%-ից ավելին (12 միավոր և ավելի),
  • խոսքի մասում 45%-ից ավելին (12 միավոր և ավելի)։

Եթե դիմորդը որևէ մասում շեմը չհաղթահարի, նրա քննությունը հանձնված չի համարվի. մանրամասները ներկայացնում է Գնահատման և քննության ազգային կենտրոնը (NAEC):

Պետական լեզվի տիրապետման մակարդակը հաստատող փաստաթուղթը տրամադրում է Պետական լեզվի դեպարտամենտը՝ հաշվի առնելով պետական լեզվի քննության արդյունքները։

Հիշեցնենք, վրաց լեզվի քննությունը կանցկացվի 2026 թվականից սկսած։ Քննության հիման վրա կտրվի վկայական, որը կարող է օգտագործվել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։

Ավելին կարդացեք ստորև.

Հայկական դպրոցների աշակերտները կհանձնեն վրաց լեզվի քննություն

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի պետական ​​լեզվի քննություն