Մանրամասներ «Թբիլիսոբա»-ի վերաբերյալ

«Թբիլիսոբա» ամենամյա համաժողովրդական տոնն այս տարի  կնշվի  սեպտեմբերի 20-21-ին` պայմանավորված հոկտեմբերի 4-ին սպասվող ՏԻՄ ընտրությունններով, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստի ժամանակ: Ըստ հայտարարության` տոնը կնշվի Օրբելիանիի հրապարակում և Ռիկղեի այգում։ 

Կալաձեի խոսքով, մի շարք միջոցառումների հետ մեկտեղ. սեպտեմբերի 20-ին կայանալու է Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն, որը կհեռարձակվի հեռուստատեսությամբ, իսկ սեպտեմբերի 21-ին կկայանա տոնական համերգ Եվրոպայի հրապարակում:

Երկու օրվա ընթացքում Օրբելիանիի հրապարակում կանցկացվեն տարբեր ժանրերի մանկական և տոնական համերգներ, շոուներ, թատերական ներկայացումներ։ 

Սեպտեմբերի 20-21-ին Աբանոթուբանիի թաղամասում կանցկացվի «Բազմազան Թբիլիսի» ցուցահանդես-վաճառք և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Ռիկղեի այգու հյուրերին կդիմավորեն մանկական ներկայացումները և տոնական համերգը վրացական էստրադային երգիչների մասնակցությամբ: 

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Եվրոպայի հրապարակում կսկսվի «Թբիլիսոբա»-ի տոնական համերգը», — նշել է Կախա Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով, առաջիկա օրերին քաղաքապետարանը կտարածի մանրամասն տեղեկատվություն միջոցառումների մասին: