Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մարիամ Քվրիվիշվիլիին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և Ադրբեջան կատարած այցը գնահատել է որպես սերտ համագործակցության ցուցիչ։

Մարիամ Քվրիվիշվիլին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել պետության ղեկավարին և ընդգծել է, որ Իլհամ Ալիևը համաշխարհային առաջնորդ է և Վրաստանում նրան ընդունում են որպես ընկերոջ։

Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է, ընդգծվել է առևտրաշրջանառության ավելացման մեծ ներուժը, և կողմերը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ։