Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ղազախստանի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս տեղեկությունը հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
«Ղազախստանում Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպում կունենա վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ, նախատեսված են նաև հանդիպումներ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի և էներգետիկայի նախարար Էրլան Ակենժենովի հետ։
Ղազախստանից հետո Մարիամ Քվրիվիշվիլին կայցելի Ուզբեկստան», — նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
«Վրացական երազանք»-ի նախարարի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխնախարարներ Գենադի Արվելաձեն և Գուրամ Գուրամիշվիլին, նաև «Վրացական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։