ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվեն 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում. ԿԸՀ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովի (ԿԸՀ) հաղորդմամբ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: 

Ըստ այդմ, առաջին փուլի վերջնական արդյունքներով ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում, այսինքն՝ երկրորդ փուլում կընտրվեն 20 քաղաքապետերն ու 42 քաղաքային խորհուրդների վերջնական կազմը: 

ԿԸՀ-ն ամփոփել է նաև Թբիլիսիի համամասնական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ սակրեբուլոյում ընտրվել է 50 անդամ, որից ընտրական բարեփոխումների արդյունքում 40 անդամ ընտրվել է համամասնական ընտրակարգով, իսկ 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով: 

Այսպիսով, սակրեբուլոյի 40 տեղը բաշխվել է հետևյալ կերպ.

  • Վրացական երազանք — 19
  • Ազգային շարժում — 13
  • «Վրաստանի համար» — 4 
  • Լելո — 2
  • Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի» — 1
  • Անա Դոլիձեի «Ժողովրդի համար» — 1։

Ինչ վերաբերում է 10 մեծամասնական ընտրատարածքներին՝ Թբիլիսիի տվյալների համաձայն՝ առաջին անգամ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուներն առաջին փուլում հաղթել են 9 ընտրատարածքներում: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» մեծամասնություն է կազմում Թբիլիսիի քաղաքային խորհրդում: 

Թբիլիսիի 10 մեծամասնական ընտրատարածքներից միայն Սաբուրթալոյում է նշանակված երկրորդ փուլ, որտեղ Ավթանդիլ Ցինցաձեն ստացել է 38,16% ձայն, իսկ Բորիս Կուրուան՝ (ընդհանուր ընդդիմադիր թեկնածու Զուրաբ Ջափարիձեի կուսակցությունից)՝ 14,34% ձայն: 

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր