Դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված մահափորձի հոդվածով՝ հիմք ընդունելով Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանիի հայտարարությունը, ըստ որի` կառավարության ներկայացուցիչներն իր դեմ մահափորձ են ծրագրել։
Հաղորդագրությունը տարածել է դատախազության մամուլի ծառայությունը։
Եպիսկոպոսը հունիսի 8-ի իր կիրակնօրյա քարոզի ժամանակ խոսել է իր դեմ մահափորձի մասին։ Նրա վարկածի համաձայն՝ վերջերս կառավարության ներկայացուցիչը՝ անվտանգության ծառայության աշխատակիցը, ծրագրել էր թունավորել իրեն միանձնուհիներից մեկի միջոցով։ Եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին ասել է, որ միանձնուհուն վտարել է եկեղեցուց: