Մառնեուլիի գյուղերից մեկում տուն են թալանել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կղիզիլաջլո գյուղում տուն են թալանել. գողացել են 10 հազար լարի, 6000 ԱՄՆ դոլար և արժեքավոր իրեր։

MarneuliNews-ը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ի երեկոյան։ Դեպքի պահին տանը մարդ չի եղել։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով` գողություն։