Մառնեուլիում վթարի հետևանքով ծանր վիրավորված կինը մահացել է

Մառնեուլիում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիրավորված երիտասարդ կինը մահացել է կլինիկայում։ Այս տեղեկությունը հայտնել է 24News.ge-ն։

Ասիմատ Կարիմովան բնակվում էր Մառնեուլիի մունիցիպալիտետի Քեշալի գյուղում և մինչ օրս բուժում էր ստանում հիվանդանոցում, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։