Շունը չորս մարդու է կծել

Վրաստանի Ռուսթավի քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը կծել է չորս մարդու, հայտնում է «Ինֆո Ռուսթավի» հրատարակությունը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը Շարտավայի պողոտայում։ Վիրավորվել են երկու կին և երկու տղամարդ։

Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ չորս անձինք էլ տեղափոխվել են Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց. այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: