ՄԱՇ-ը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է

«Միացյալ ազգային շարժման» պատվիրակությունը սկսել է պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։ Այս տեղեկությունը տարածել է «Միացյալ ազգային շարժումը»։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան հայտնել է, որ հանդիպումներ կլինեն Սենատում՝ MEGOBARI act-ի ժամանակին ընդունումն ապահովելու համար։

«Մենք սկսել ենք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսում, հիմնականում՝ Կոնգրեսի անդամներին շնորհակալություն հայտնելու նպատակով MEGOBARI act-ի համար, որը վերջերս ընդունել է Ներկայացուցիչների պալատը և ուղարկել Սենատ։

Բնականաբար, մենք հանդիպումներ կունենանք նաև Սենատում՝ ապահովելու համար այս ակտի ժամանակին ընդունումը, որը բազմաթիվ առավելություններ է առաջարկում վրաց ժողովրդին, Վրաստանին, բայց նաև ներառում է անձնական պատժամիջոցներ Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ», — ասել է Թինա Բոկուչավան։

Տեղեկության համաձայն` նրանց պատվիրակության կազմում է նաև նախագահ Սաակաշվիլիի որդին՝ Նիկոլոզ Սաակաշվիլին։