«Միացյալ ազգային շարժում»-ը (ՄԱՇ) սահմանադրական հայց կներկայացնի «Վրացական երազանք»-ի դեմ, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Լևան Բեժաշվիլին։
Բեժաշվիլիի խոսքով՝ հայցը կներկայացվի մի քանի փուլով. առաջին փուլում կբողոքարկվի «Թեա Ծուլուկիանիի հետաքննչական հանձնաժողովի» եզրակացությունը, երկրորդ փուլում՝ «Վրացական երազանք»-ի կուսակցություններ ստեղծելն արգելող օրենքները, իսկ երրորդ փուլը կվերաբերի հենց «Վրացական երազանք»-ին։
Բեժաշվիլիի խոսքով՝ այս գործընթացը կարևորագույն նշանակություն կունենա Ստրասբուրգի դատարանում հետագա դատական գործընթացների համար։
««Միացյալ ազգային շարժում»-ը սահմանադրական գործընթաց է սկսում «Վրացական երազանքի» դեմ: «Վրացական երազանք»-ի անօրինական խորհրդարանը ստեղծել է օրենսդրություն, որը հետապնդում է բոլոր նրանց, ովքեր այլ կարծիք ունեն: Սովորական ցուցարարները, քաղաքացիական ակտիվիստները, քաղաքացիական կազմակերպությունները, հեռուստաընկերությունները հետապնդվում են, և արդեն հասել է կուսակցությունների հերթը: Հետևաբար, մենք սահմանադրական գործընթաց ենք սկսում մեր միջազգային գործընկերների և իրավաբանական հանրության խնդրանքով և պահանջով: Այս գործընթացը վճռորոշ նշանակություն կունենա Ստրասբուրգի Եվրոպական դատարանում հետագա գործընթացների փուլում», — ասել է Բեժաշվիլին: