Սլովենիան հաղթահարել է կորոնավիրուսը

Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի վարակի վերացման մասին:

Սլովենիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որ հաստատեց վարակի տարածման ավարտի մասին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ օրական 7-ից քիչ վարակի դեպք է գրանցվել:

Հանվել են Եվրամիության երկրներից եկողոների համար բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ ԵՄ քաղաքացիները կարող են ազատ ճանապարհորդել Սլովենիայում, իսկ ԵՄ-ի ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2 շաբաթ կարանտին է գործելու:

Սլովենիայում, որի բնակչությունը մոտ 2 միլիոն է, վարակի 1464 դեպք է եղել, 103-ը՝ մահվան ելքով:

լուսանկարը՝  wikiwand.com-ից