Վրաստանում կորոնավիրուսից 67 առողջացած կա

Վրաստանում վարակից ապաքինվածների թիվը հասել է 67-ի՝ հայտնում է stopcov.ge-ն: 

Կարանտինում 4929 մարդ է, 401-ը շարունակում է ստացիոնար բուժումը:

Դեպքերի ընդհանուր թիվը՝ 252, որոնցից 3-ը՝ մահվան ելքով:

Վարակված ևս 3 քաղաքացի արտերկրից է տեղափոխվել: