Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում «Միացյալ ազգային շարժման» պատվիրակությունը՝ Թինա Բոկուչավան, Պետրե Ցիսկարիշվիլին և Լևան Սանիկիձեն, հանդիպում են ունեցել Համայնքների պալատի անդամ Բլեր Մակդուգալի հետ, որը իշխող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ է։
Այս տեղեկությունը հրապարակել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ըստ ծառայության՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում վերջերս ընդունված բռնաճնշողական օրենսդրությունը, քաղաքական առաջնորդների հետապնդումները, քաղաքացիական հասարակության ու ազատ լրատվամիջոցների դեմ ուղղված գործողությունները և քաղբանտարկյալների թվի աճող վիճակագրությունը։