Մաթիլդա Գվարլիանին առաջադրվել է «Տարվա մոդել» մրցանակաբաշխությանը

22-ամյա վրացի մոդել Մաթիլդա Գվարլիանին առաջադրվել է «Տարվա մոդել» մրցանակաբաշխությանը, որը նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից է, և ամեն տարի շնորհում է Models.com կայքը։

Գվարլիանին առաջադրվել է գլխավոր անվանակարգում՝ «Տարվա լավագույն մոդել 2025»։ Անվանակարգում ընդգրկված է 23 թեկնածու, նրանց թվում՝ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը, Իրինա Շեյքը, Անջելինա Քենդալը, Մոնա Թուգարդը և Լուլու Թեննին։

Հաղթողը որոշվում է երկու անկախ քվեարկությամբ. մեկն անցկացնում են ոլորտի մասնագետները՝ խմբագիրները, լուսանկարիչները, մոդելային գործակալները, պրոդյուսերները և դիզայներները, մյուսը բաց է լայն հանրության համար և անցկացվում է Models.com կայքի ընթերցողների շրջանում։

Մաթիլդա Գվարլիանին Վրաստանի առաջին քաղաքացին է, որն ընդգրկվել է այս հեղինակավոր ցուցակում։ Այսօր նա համարվում է ամենահաջողակ վրացի մոդելը։ Գվարլիանին համագործակցում է առաջատար գործակալությունների՝ Next New York, Next Paris, Next London, Next Milan և Iconic Management in Berlin-ի հետ։ Նա պարբերաբար մասնակցում է համաշխարհային նորաձևության տների ցուցադրություններին, իսկ նրա պորտֆոլիոն ներառում է Louis Vuitton, Saint Laurent, Dior, Gucci, Chanel և Calvin Klein ապրանքանիշերի գովազդային արշավներ: Նրա լուսանկարները հրապարակվել են Vogue, Harper’s Bazaar, Muse, D Repubblica և այլ հանդեսների շապիկներին։