Թբիլիսիի հեռուստաաշտարակն ու Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով չեն վառվել. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

«Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը»,- ասվում է հայտարարության մեջ: