Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2025 թվականի մայիսի տարեկան գնաճի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ անցյալ ամիս տարեկան գնաճը կազմել է 3.5 տոկոս:
Այս թիվը 0.1 տոկոսային կետով ավելի է ապրիլի վիճակագրության համեմատ: Geostat-ի տվյալներով՝ գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը 8.3 տոկոսով:
Թանկացել են նաև առողջապահական ծառայությունները, որտեղ տարեկան գների աճը կազմել է 9 տոկոս: