Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստանի գլխավոր դատախազին ուղղված նամակում՝ Վրաստանում հանրահավաքների ժամանակ «կամիտ»-ի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ BBC-ի լրագրողական հետաքննությունից հետո, խնդրում է թարմացնել ոստիկանության լիազորությունների չարաշահման հետաքննության փուլի վերաբերյալ տեղեկատվությունը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեին ուղղված նամակում գրել է.
«2025 թվականի հունվարին Վրաստան կատարած իմ այցի ժամանակ ներքին գործերի փոխնախարարը վստահեցրեց ինձ, որ ցուցարարների դեմ քիմիական նյութեր պարունակող ջրցան չի օգտագործվել։
Այդ ժամանակից ի վեր մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը, ներքին գործերի նախարարը և պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը, խոստովանել են, որ ջրի մեջ լցված էին քիմիական նյութեր, բայց ոչ այն թունավոր նյութը, որը կարող է երկարատև առողջական հետևանքներ ունենալ, ինչի մասին վերջերս լրատվամիջոցներում հաղորդվել էր»։