Մայրաքաղաքներից բացի, կսկսվի Վրաստանի և ՀՀ-ի այլ քաղաքների միջև ուղիղ չվերթերի աշխատանքը

Մարիամ Քվրիվիշվիլին և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հարցերը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ կողմերը ողջունել են ոչ միայն Թբիլիսի և Երևան, այլև երկու երկրների այլ քաղաքներում ևս ուղիղ չվերթերի իրականացման հեռանկարը։

«Կողմերը համաձայնել են սկսել աշխատանքն այս ուղղությամբ», — ասված է էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է Վրաստանի և Հայաստանի միջև տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում համագործակցության առաջնահերթ հարցերը։ Հանդիպումը տեղի է ունեցել վրացական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում։