Մդինարաձեն` ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու վերաբերյալ

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Մամուկա Մդինարաձեն խոսել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու վերաբերյալ: Նրա խոսքով, դա իրենք են որոշելու, և դա որոշիչ դեր չի խաղում:

«Կարող ենք հրավիրել, կարող ենք՝ ոչ։ Դա մենք ենք որոշելու», — ասել է Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինքն էլ մեծ ցանկություն չի հայտնել դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։