«Մեդիաների պաշտպանության կոալիցիա»-ն արձագանքել է դատարաններում պահարանների տեղադրմանը, որտեղ հավանաբար կպահվեն բջջային հեռախոսները: Այս պահին հայտնի չէ, դա կվերաբերի նաև լրագրողներին, թե` ոչ:
«Մեդիաների պաշտպանության կոալիցիա»-ն նշել է, որ դա կարող է օգտագործվել լրագրողների նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառման համար։
«Դատական համակարգը, որը պետք է լինի արդարադատության երաշխավորը, «Վրացական երազանք»-ի ազդեցության տակ դարձել է անարդարության խորհրդանիշ, որտեղ օրենքն այլևս չի պաշտպանվում, այլ հետապնդվում է։ Լրագրողներն ու ակտիվիստները հաճախ դառնում են դատարանների և «Վրացական երազանք»-ի իրականացրած ճնշումների, հետապնդումների և բռնությունների թիրախ», — ասված է հայտարարության մեջ։
Կոալիցիան նշել է, որ տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ղեկավարած «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հետապնդման ժամանակ դատարանը գործել է «որպես պատժիչ գործակալություն»։
«Դատական նիստերի լուսաբանման ժամանակ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը ոչ միայն կոպտորեն խախտում է լրագրողների իրավունքները, այլև զրկում է հանրությանը հնարավորությունից՝ տեղեկանալու, թե ինչպես է իրականացվում արդարադատությունը», — հայտարարել է «Մեդիաների պաշտպանության կոալիցիա»-ն։