ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի և կոնգրեսական Սթիվ Քոհենի այս տարվա սկզբին ներկայացրած «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը) հաջորդ շաբաթ կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։
Այս օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք վնասում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացներին։
Հատկանշական է, որ MEGOBARI Act-ը հատուկ նշանակություն է տալիս Վրաստանի ժողովրդավարության պաշտպանությանը և երկրի կայուն զարգացմանը։ Որոշումը վերջնականապես պարզ կլինի հաջորդ շաբաթ՝ քվեարկությունից հետո։
Օրինագծի հեղինակների կարծիքով՝ «MEGOBARI Act»-ը նաև`
- Նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության բոլոր ծրագրերը;
- Նախագահից պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ և շեղել Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհից;
- Աջակցում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երբ Վրաստանը բավարարի իր սահմանադրական պահանջները;
- Աջակցություն է հայտնում Վրաստանի լիակատար ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի մշտական և անօրինական օկուպացիայի պայմաններում, աջակցում է Վրաստանի քաղհասարակությանը։