Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների նախնական արդյունքները:
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները: Դիմորդը կարող է բողոքարկել և՛ մեկ, և՛ մի քանի առաջադրանք:
Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել ցանկացած վճարման համակարգից: