Թամար Մեարակղիշվիլին համագործակցել է վրացական հատուկ ծառայությունների հետ, հայտարարել է Վրաստանից չկառավարվող Ցխինվալիի դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեն:
«Մեարակղիշվիլին տեղեկություններ է փոխանցել քաղաքական գործիչների, իրավապահ մարմինների աշխատակիցների, ռուս զինվորականների, նրանց գտնվելու վայրի և ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին:
Նա գաղտնի ձայնագրել է պաշտոնյաների հետ զրույցները՝ դրանք որպես կոմպրոմատ օգտագործելու, տեղեկատվություն հավաքելու և նրանց հետ մտերիմ կապեր հաստատելու համար՝ դիվերսիոն ծրագրեր իրականացնելու նպատակով», — ասված է դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ Մեարակղիշվիլիին վարձել է վրացական հատուկ ծառայությունը՝ «հետախուզական և դիվերսիոն գործունեություն իրականացնելու նպատակով»:
Նաև, ըստ Ցխինվալիի դե ֆակտո պետական անվտանգության կոմիտեի հայտարարության, «Մեարակիշվիլիի դիվերսիոն գործունեության երկրորդ փուլը ներառել է Հարավային Օսիայի Հանրապետության պետական և վարչական մարմիններ, օրենսդիր և իրավապահ մարմիններ ներթափանցումը».
«Հարավային Օսիայի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն ավարտին կհասցնի Թամիլա Մեարակղիշվիլիի դեմ գործը և պատասխանատվության կենթարկի հանցակիցներին ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ դրանից դուրս», — ասված է հայտարարության մեջ։