Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով տարածաշրջանից դեպի Թբիլիսի և Բաթումի չվերթերի մեծ մասը դեռևս չեղարկված է։
TAV Georgia-ի տվյալներով՝ վերջին 5 օրվա ընթացքում Դուբայից, Արաբական Միացյալ Էմիրություններից իրականացվել է 5 չվերթ (գիշերային չվերթեր չեն իրականացվում): Աբու Դաբիից և Շարժայից չվերթերը դեռևս չեղարկված են այս փուլում։
Այսօր՝ մարտի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում չեղարկվել են հետևյալ քաղաքներից չվերթերը.
- Թել Ավիվ,
- Թեհրան,
- Շարժա,
- Քուվեյթ,
- Աբու Դաբի,
- Դոհա,
- Դուբայ։
Այսօր Թել Ավիվից դեպի Բաթումի չեղարկվել է երկու չվերթ։
Թբիլիսիից դեպի Թել Ավիվ իրականացվում են նաև տարհանման չվերթեր, որոնց միջոցով Իսրայելի քաղաքացիները Վրաստանից վերադառնում են հայրենիք: Մարտի 10-ին նախատեսված է երեք նման չվերթ։