Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգված է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 7 ՀԿ-ների հաշիվների սառեցման կապակցությամբ։
Դեսպանատունն ընդգծել է, որ դա ՀԿ-ների կողմից որևէ անօրինական գործողության պատասխան չէ, այլ քաղաքական դրդապատճառներով որոշում, որը նպատակ ունի լռեցնելու նրանց։
Հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է արել «Վրացական երազանք»-ին չեղարկել բռնաճնշող օրենսդրությունը, դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա հարձակումները և երկխոսություն սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ճգնաժամից դուրս գալու ելք գտնելու համար։
«Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է, որ 7 ՀԿ-ների բանկային հաշիվները սառեցվել են Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ ՝ ենթադրյալ դիվերսիայի հետաքննության շրջանակներում։ Մենք մտահոգված ենք, որ սա կարող է չլինել իրենց կողմից որևէ անօրինական գործողության պատասխան, այլ քաղաքական դրդապատճառներով որոշում է, որը նպատակ ունի լռեցնելու վերոնշյալ ՀԿ-ներին»,- գրել են նրանք։