Մետրոյի գծերի սարքինության ստուգման համար գծաչափ վագոն կգնեն

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայտարարել է 18.2 միլիոն լարի արժողությամբ մրցույթ, որի շրջանակներում ընկերությունը կգնի երկաթուղու գծերի ստուգման համար նախատեսված հատուկ գծաչափ վագոն, որը կստուգի` մետրոյի ռելսերը սարքի՞ն են, թե` ոչ։

«Գծաչափ վագոնը պետք է արտադրվի նոր մետրոյի վագոնի հիման վրա։ Վագոնը պետք է հագեցած լինի հետևյալ հիմնական գործառույթներով՝

  • Շարժվող ռելսի և ռելսի երկրաչափական պարամետրերի վերահսկում,
  • Երրորդ կոնտակտային ռելսի տեղադրման վերահսկում,
  • Թունելի չափերի և սարքավորումների վերահսկում,
  • Ռելսի դեֆեկտոսկոպիա,
  • Էլեկտրական գնացքին միացված գծաչափ վագոնը պետք է շահագործվի ըստ համապատասխան նորմերի։

Մրցույթի առաջարկները պետք է ներկայացվեն մինչև մարտի 27-ը ներառյալ։