Մեզ հասկանալի է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումը. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ի ընտրություններին Վրաստան դիտորդական առաքելություն չուղարկելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշումը բացատրում է «չափազանցված բյուրոկրատիայով», որը, նրա խոսքով, «վնասում է Եվրոպային»։

Կոբախիձեն սեպտեմբերի 11-ին Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումից հետո՝ համապատասխան հարցին ի պատասխան, լրատվամիջոցներին նաև ասել է, թե թվում է` «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի ցանկացել իրեն անհանգստություն պատճառել»։

«Մենք սպասում էինք գրանցման վերջնաժամկետի լրանալուն։ Դրանից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հրավեր է ուղարկվել։ Կարծում եմ՝ մեկ ամիսը բավականին նորմալ ժամանակահատված էր առաքելության անձնակազմի համալրման համար։ Դա տևում է օրեր: Չափազանցված բյուրոկրատիան, իհարկե, վնասում է Եվրոպային», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հրապարակած  իր զեկույցից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումը հասկանալի է: