Միգրացիոն դեպարտամենտը ձերբակալել է 32 օտարերկրացու

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 32 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Կուբայի քաղաքացիների։

«Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Ներկայում ձերբակալվածները տեղավորված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար։

Միգրացիայի դեպարտամենտը պարբերաբար իրականացնում է հատուկ ներգաղթային վերահսկողություն՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար», — ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ։