Սպասվում է առանց տեղումների եղանակ

Վրաստանում մինչև հուլիսի 15-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Կանխատեսման համաձայն՝ հուլիսի 15-17-ին ժամանակ առ ժամանկ հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը կբարձրանա +32, +34 աստիճան։ Արևմտյան Վրաստանում հուլիսի 16-17-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։

Թբիլիսիում հուլիսի 12-14-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մնացած օրերին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։