«Վրացական երացանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որը այցով գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։
Հաղորդագրության համաձայն՝ Սերբիայի պալատում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի և Սերբիայի միջև քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական ու մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը։
«Նրանք քննարկել են առկա բարեկամական կապերը, մշակութային հարցերը, ընդհանուր արժեքներն ու մարտահրավերները, որոնք ամուր հիմք են հանդիսանում հարաբերությունների հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում և Սերբիայում ընթացող քաղաքական գործընթացները, զրուցակիցները նաև կենտրոնացել են աշխարհում խաղաղության և կայունության կարևորության վրա։
Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպման ժամանակ նշել է, որ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Սերբիայի աջակցությունն արժեքավոր է Վրաստանի համար», — ասված է հաղորդագրության մեջ։
Նույն հաղորդագրության համաձայն՝ Կղավելաշվիլին Վուչիչին հրավիրել է Վրաստան։
Միխեիլ Կղավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, պատգամավորներ՝ Իրակլի Մեզուրնիշվիլիի, Իրմա Զավրադաշվիլիի, Գուրամ Մաճարաշվիլիի, Սերբիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Լևան Բերիձեի և «Վրացական երազանք»-ի այլ ներկայացուցիչների հետ միասին։