«Վրացական երազանքը» հաղթանակ է տարել բոլոր ընտրատարածքներում. Կոբախիձե

«Վրացական երազանքը» հաղթանակ է տարել բոլոր ընտրատարածքներում, բացի Խաշուրիից, որտեղ դեռեւս հաշվվում են ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

«Եվս մեկ անգամ ուզում ենք ծանոթացնել ձեզ ընտրությունների նախնական արդյունքների հետ, որոնք հիմնված են տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների վրա: Այս պահի դրությամբ ընտրատեղամասերի մեծ մասում քվեաթերթիկների հաշվարկն ավարտված է, եւ համապատասխանաբար, մենք կարող ենք համարձակորեն հայտարարել, որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել բոլոր ընտրատեղամասերում»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան