Միխեիլ Կղավելաշվիլին` կնոջ հետ, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարա։
«Պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Կղավելաշվիլին` պատվիրակության հետ, պալատում կհյուրընկալի Թուրքիայի Հանրապետության նախագահը, և կկայանա պաշտոնական դիմավորման արարողություն։ Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ավարտին լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կարվի։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Միխեիլ Կղավելաշվիլիի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ», — ասված է Կղավելաշվիլիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարասելիան, Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամներ Գիորգի Ճկղոնիան, Մարիամ Լաշխին, Գուրամ Մաճարաշվիլին։