Մոսկվան չի կատարի Ստրասբուրգի դատարանի որոշումը

Մոսկվան մտադիր չէ կատարել Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումը և Թբիլիսիին վճարել 253 միլիոն եվրո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք կատարի որոշումը», — ասել է նա։

Գործը վերաբերում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի իրականացրած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի հետևանքով մարդու իրավունքների համակարգված խախտումների զոհ դարձած ավելի քան 29 հազար քաղաքացիներին 253 հազար 18 հազար եվրո վճարելու պարտավորությանը։