Մզիա Ամաղլոբելիին կրկին կալանքի տակ թողեցին

Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կրկին կալանքի տակ կմնա. դատավոր Նինո Սախելաշվիլին նման որոշման պատճառ է նշել «նոր հանցագործություն կատարելու սպառնալիքը»։

Ապրիլի 28-ի դատավարության ժամանակ հարցաքննվել է Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի նախկին պետ Գրիգոլ Բեսելիան։ Նրա խոսքով, Մզիա Ամաղլոբելիի հասցված ապտակն Իրակլի Դգեբուաձեին «այնքան աղմկոտ էր, որ հանրահավաքը ցրվեց»:

Ապրիլի 28-ի դատական ​​նիստում պետք է հարցաքննվեր նաև Իրակլի Դգեբուաձեն, սակայն, քանի որ Գրիգոլ Բեսելիայի հարցաքննությունը շարունակվել է մինչև ժամը 18:00-ն, պաշտպանության կողմը հրաժարվել է նրան հարցաքննել։

Դատավորի առաջարկին ի պատասխան՝ մեղադրող կողմը նշել է, որ գործի նկատմամբ քանի որ կա բարձր հանրային հետաքրքրություն, իրենք համաձայն են շարունակել հարցաքննությունն ապրիլի 28-ին։ Դատավորը հաշվի է առել պաշտպանության կողմի դիրքորոշումը և Իրակլի Դգեբուաձեի հարցաքննությունը հետաձգել է հաջորդ նիստին՝ մայիսի 8-ին։

ՀիշեցնենքԱմաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։