Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայությունների զարգացման գործակալությունը չի կատարում հանրային պաշտպանի առաջարկությունը՝ վերանայելու նախկին աշխատակցուհի, հաշմանդամություն ունեցող Նանա Բրեգվաձեին աշխատանքից ազատելու որոշումը։
Նանա Բրեգվաձեն 2018 թվականից մինչև 2025 թվականի մարտի 17-ը աշխատել է որպես սպասարկման օպերատոր Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության սպասարկման կենտրոնի բաժնում։
Հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ քաղաքապետարանին համապատասխան առաջարկություններով դիմել են երեկ՝ օգոստոսի 12-ին և այսօր մերժում են ստացել։ Հանրային պաշտպանի գրասենյակը մի քանի ամիս ուսումնասիրում է Նանա Բրեգվաձեի դիմումը. գործի վարչական վարույթը, որը սկսվել էր մարտ ամսին, ավարտվել է օգոստոսին։
Բրեգվաձեին գործից ազատելը կապում են եվրաինտեգրմանն աջակցության հայտարարությանը միանալու հետ։