Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կիևի օրվա կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի օրվա կապակցությամբ։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Կիևը որպես Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք, ունի պայծառ ու հերոսական ապագա, ինչպիսին անցյալն է։

«Շնորհավորում եմ Կիևի ժողովրդին, ում տոկունությունը դարեր շարունակ մեզ հույս է տվել ու օրինակ ծառայել»,- գրում է Վրաստանի նախագահը իր Twitter-ում։

Նշենք, որ այս տարի Կիևը դարձավ 1540 տարեկան։