Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կանչել են հարցաքննության

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Լևան Դավիթաշվիլիին և Գիորգի Չիքովանիին կանչել են հարցաքննության Պետական ​​անվտանգության ծառայություն։

Ծառայւթյունից «Նեթգազետի»-ին հայտնել են, որ նրանք հարցաքննվում են խոշոր նավթային ընկերության հետ կնքված պայմանագրի վերաբերյալ ՊԱԾ-ի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության իրականացվող հետաքննության շրջանակներում։

Լևան Դավիթաշվիլին 2022-2025 թվականներին եղել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար։ Դրանից առաջ նա վեց տարի եղել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար։ Գիորգի Չիքովանին երկար տարիներ Էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրենն էր։

Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում ձերբակալվել են «Վրացական երազանք» կուսակցության նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։ Նրանց թվում է նաև նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հունվարի 12-ին նա դատապարտվել է 5 տարի ազատազրկման և պարտավորեցվել վճարել 1 միլիոն դոլար տուգանք։