Նախկին պատգամավորը ձերբակալվել է նախկին կնոջը ծեծելու մեղադրանքով

Վրաստանի նախկին խորհրդարանական և ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուկա Կուրտանիձեն ձերբակալվել է նախկին կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։

Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Լուկա Կուրտանիձեն, որի անձնագրային անունը Էլդար է, ձերբակալվել է ընտանեկան բռնության և պաշտպանիչ որոշմամբ նախատեսված պարտավորությունները  (վերաբերում են այն սահմանափակումներին, որ դատարանը կամ իրավասու մարմինը սահմանում է բռնություն գործադրած կամ ենթադրվող անձի նկատմամբ՝ զոհի անվտանգությունն ապահովելու նպատակով) չկատարելու մեղադրանքով։

Ընտանեկան բռնությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ, իսկ եթե անձը դա կատարել է բազմիցս՝ մեկից երեք տարի ազատազրկմամբ։

Երկրորդ մեղադրանքը պատժվում է մինչև երկու տարի ազատազրկմամբ։

Հուլիսի 27-ին Կուրտանիձեի նախկին կինը՝ Խաթունա Միքացաձեն, հայտնել է, որ Կուրտանիձեն ներխուժել է Քոբուլեթիում գտնվող իր բնակարան և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։

Խաթունա Միքացաձեի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան։ Նրա խոսքով՝ ինքն ստացել է նաև թեթև ուղեղի ցնցում։