Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանության աշխատակիցները Սարփիի սահմանային հատվածներում իրականացված որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալել են 5 օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը խմբակային անօրինական հատելու մեղադրանքով։
Ըստ առկա տեղեկությունների՝ 1991 թվականին ծնված Ա.Փ.-ն, 1996 թվականին ծնված Պ.Թ.-ն, 1991 թվականին ծնված Ս.Տ.-ն, 2002 թվականին ծնված Կ.Հ.-ն և 1994 թվականին ծնված Ա.Ա.-ն փորձել են Վրաստանից Թուրքիա ուղղությամբ հատել Վրաստանի սահմանը՝ շրջանցելով Սարփիի սահմանային անցակետը։
Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նշված հոդվածը խմբով սահմանն անօրինական կերպով հատելու փորձ է և պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ։