ՆԳՆ-ն հերքում է քիմիական զենքի կիրառման մեղադրանքը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է 2024 թվականին ցուցարարների դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքը: Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում հայտարարել է, որ նախարարությունը «չի ունեցել և չէր կարող ունենալ» «կամիտ» անունով նյութ:

«BBC-ի հաղորդագրության մեջ մեջբերված փաստերը պարզապես լրագրողի ենթադրություններ են և հիմնված չեն որևէ կոնկրետ ապացույցի վրա: Ներքին գործերի նախարարությունը որևէ կամիտ ձեռք չի բերել, չի օգտագործել, քանի որ մենք նման բան չունենք», — ընդգծել է Դարախվելիձեն:

Նա հավելել է, որ բողոքի ցույցերի ժամանակ «չի օգտագործվել որևէ նյութ, որը եվրոպական կամ ամերիկյան ոստիկանությունը չէր օգտագործի նմանատիպ դեպքերում»` նշելով, որ դա ներառում է «զանգվածային անկարգություններ, ոստիկանության վրա լայնածավալ հարձակումներ, հեղաշրջման փորձեր և խորհրդարանի վրա հարձակում»: